16:27 5 հուլիսի, 2020Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն դեմ չէ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացի հարձակվող Նեյմարին վաճառել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային», եթե գործարքում ներառվեն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվողներ Անտուան Գրիզմանի եւ Ուսման Դեմբելեի տեղափոխությունը կատալոնական թիմից փարիզյան ակումբ, հաղորդում է իսպանական AS-ը։
ՊՍԺ-ն 28-ամյա Նեյմարի տրանսֆերը գնահատում է 170 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017-ին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.