Մագնուս Կարլսենը՝ Chessable Masters-ի հաղթող

23:09   4 հուլիսի, 2020

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը նվաճեց արագ շախմատի Chessable Masters առցանց մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում նորվեգացի գրոսմայստերն առավելության հասավ հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ։

Երկու մրցամարտից բաղկացած դիմակայության առաջին մասում Կարլսենը թայ-բրեյքում հաղթեց 3,5։2,5 հաշվով, իսկ երկրորդի առաջին պարտիան ավարտվեց Կարլսենի հաղթանակով, հաջորդ երեք պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։

Chessable Masters-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։ Այս մրցաշարը երրորդն է Կարլսենի կազմակերպած շախմատային տուրում, որի չորս մրցաշարերի եւ եզրափակիչ մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1 միլիոն դոլար է։

Չորրորդ մրցաշարը տեղի կունենա հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը, եզրափակիչ մրցաշարը՝ օգոստոսի 9-20-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։