«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց Բիլբաոյում

23:50   15 մարտի, 2012

Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց «Աթլետիկի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն: 60-րդ րոպեին Օսկար Դե Մարկոսը կրկնապատկեց հաշիվը՝ 2:0: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին կրճատեց հաշիվը, սակայն այդ գոլը ոչնչով չօգնեց Ալեքս Ֆերգյուսոնի թիմին: «Աթլետիկն» արժանի հաղթանակ տարավ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ «Օլդ Տրաֆորդում» կայացած խաղում եւս «Աթլետիկը» հաղթել էր՝ 3:2:

Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 3:2)

Լյորենտե, 23, Դե Մարկոս, 60 – Ռունի, 80 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։