«Լիվերպուլը» բանակցում է Ալկանտարայի հետ

17:23   4 հուլիսի, 2020

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» բանակցում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարայի հետ, հաղորդում է Goal.com-ը

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը չորս տարվա պայմանագիր է առաջարկել 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստին։

Անգլիական ակումբը պատրաստ է Տիագու Ալանտարային վճարել տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։ Նրա տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։