15:29 3 հուլիսի, 202057 տարեկանում մահացել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրն ու մարզիչը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը։ Այդ մասին Տելեգրամում գրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։
Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:
Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը տեսաուղերձով դիմել էր իր հայրենակիցներին և կոչ արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսին ու պահպանել բժիշկների ցուցումները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.