«Բարսելոնան» Նեյմարի համար ՊՍԺ-ին կառաջարկի Գրիզմանի եւ Կոուտինյոյի տրանսֆերները

15:03   3 հուլիսի, 2020

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել ֆրանսիական ՊՍԺ-ից բրազիլացի հարձակվող Նեյմարին վերադարձնելու համար։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ փարիզյան ակումբին Նեյմարի համար կառաջարկի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի եւ «Բավարիայում» վարձակալությամբ հանդես եկող բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները, հաղորդում է Cuatro-ն։ «Բարսելոնան» պատրաստ է նաեւ առաջարկը լրացնել գումարով։

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017թ․ ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ 222 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։