Ռումենիգե․ Մեր նպատակն է «Բավարիայում» հավաքել լավագույն գերմանացի ֆուտբոլիստներին

13:15   3 հուլիսի, 2020

Մեր նպատակն է «Բավարիայում» հավաքել լավագույն գերմանացի ֆուտբոլիստներին, Լերոյ Սանեի հետ 5 տարվա պայմանագիր կնքելուց հետո հայտարարել է մյունխենյան ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն։

«Երջանիկ ենք «Բավարիայում» ողջունել Սանեին։ Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը նախորդ տարիներին բացահայտ ցուցադրել է իր որակները։ Դա վերաբերում է հատկապես Գերմանիայի հավաքականին։ Նա նաեւ ունի շատ լավ բնավորություն։ Մենք մեր առջեւ նպատակ ենք դնում մեր ակումբում հավաքել լավագույն գերմանացի ֆուտբոլիստներին։ Շնորհակալ ենք ակումբի մարզական տնօրեն Սալիհամիջիչին այս տրանսֆերը հաջողությամբ ավարտելու համար»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը։

«Մանչեսթեր Սիթիից» տեղափոխված Սանեն նոր թիմում ստացել է 10 համարի խաղաշապիկը։ 10 մրցաշրջան այդ խաղային համարով «Բավարիայում» հանդես է եկել հոլանդացի Արյեն Ռոբենը, որն անցած ամռանն է հեռացել։ Այս մրցաշրջանում 10 համարը բաժին էր հասել վարձակալությամբ հանդես եկող բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։