Զիդան․ Հույս ունենք, որ Մեսին կմնա «Բարսելոնայում»

12:47   3 հուլիսի, 2020

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է իսպանական մամուլի չհաստատված տեղեկությունները, թե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին որոշել է 2021թ․ ամռանը հեռանալ «Բարսելոնայից»։

«Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա, բայց մենք հույս ունենք, որ Մեսին կմնա «Բարսելոնայում», քանի որ նա խաղում է մեր առաջնությունում, իսկ մենք ցանկանում ենք, որ այստեղ խաղան լավագույնները»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 33-ամյա Մեսին մասնակցել է 28 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։