ՀԱՕԿ-ը, ՀՖՖ-ն, ՀՇՖ-ն, ՀԸՖ-ն շնորհավորել են մարզական լրագրողներին

18:47   2 հուլիսի, 2020

Հուլիսի 2-ին նշվում է մարզական լրագրողների միջազգային օրը, որը նշվում է 1994 թվականից։ 1924 թվականի հուլիսի 2-ին Փարիզում հիմնվեց Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիան:

Մասնագիտական տոնի առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան շնորհավորում են երկրի բոլոր մարզական լրագրողներին և հաջողություններ մաղթում դժվարին, պատասխանատու և պատվաբեր աշխատանքում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է բոլոր մարզական լրագրողներին՝ ցանկանալով արգասաբեր աշխատանք։

Մարզական լրագրողներին շնորհավորել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի շնորհավորական ուղերձում նշվում է․

«Սիրելի մարզական լրագրողներ,

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Միշտ եղեք առողջ, ակտիվ, անաչառ:

Շնորհակալ ենք մեր մարզաձևի կողքին լինելու և մեծ ուշադրություն դարձնելու համար»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։