Օբամեյանգը հաստատել է, որ մոտ է «Արսենալի» հետ համաձայնության գալուն

15:50   2 հուլիսի, 2020

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաստատել է, որ մոտ է նոր պայմանագրի հարցում ակումբի ղեկավարության հետ համաձայնության գալուն:

«Այժմ բանակցում ենք ակումբի ղեկավարության հետ: Բանակցությունները հաջող են ընթանում, սակայն դեռ չենք եկել վերջնական համաձայնության: 

Միկել Արտետայի՝ «Արսենալ» վերադառնալուց հետո ամեն ինչ լավ է ընթանում: Վստահ եմ, որ մենք մեծ հաջողությունների կհասնենք»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Ավելի վաղ 30-ամյա Օբամեյանգը հայտարարել էր, որ չի ցանկանում շարունակել համագործակցությունն «Արսենալի» հետ և մտադիր է այլ ակումբ տեղափոխվել:

Գաբոնի ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։