Marca-ն 1 լուսանկարի միջոցով ներկայացրել է «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր պատճառը

00:29   2 հուլիսի, 2020

Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի 33-րդ տուրում «Կամպ Նոու» ստադիոնում ուժերը չափեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Իսպանացի Էնրիկե Սետիենի թիմը չկարողացավ հաղթանակ տանել «Աթլետիկոյի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Իսպանական Marca պարբերականը 1 լուսանկարի միջոցով ցույց է տվել՝ որն է «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր պատճառը:

Լուսանկարն արված է հանդիպման դադարներից մեկի ընթացքում: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ջուր խմելուց հետո անմիջապես վերադարձել են խաղադաշտ, իսկ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները մոտեցել Դիեգո Սիմեոնեին և լսել նրա ցուցումները:

«Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկոն» 59 միավորով երրորդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։