Ծնվել է 89-ամյա Բեռնի Էքլսթոունի որդին

16:52   1 հուլիսի, 2020

Ծնվել է 89-ամյա Բեռնի Էքլսթոունի չորրորդ զավակը՝ տղա։ Ֆորմուլա-1-ի նախկին սեփականատիրոջ կինը 44-ամյա Ֆաբիանան է, որը ծննդաբերել է Շվեյցարիայում, հաղորդում է ESPN-ը։

Հղիության ժամանակ Ֆաբիանան Էքլսթոունի հետ Բրազիլիայում էր, սակայն այդ երկրում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ծանր վիճակի պատճառով որոշել են մեկնել Շվեյցարիա։

Էքլսթոունը նախկին ամուսնություններից ունի երեք դուստր՝ կրտսերը 35 տարեկան է, ավագը՝ 65 տարեկան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։