«Բենֆիկան» հեռացրեց գլխավոր մարզիչին

22:50   30 հունիսի, 2020

Պորտուգալական «Բենֆիկան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց 44-ամյա պորտուգալացի Բրունու Լաժեին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։

Պորտուգալիայի առաջնության նախորդ տուրում «Բենֆիկան» 0։2 հաշվով պարտվել է «Մարիտիմուին» եւ չեմպիոնական մրցավազքում արդեն 6 միավոր հետ է առաջատար «Պորտուից»։

«Բենֆիկան» Բրունու Լաժեի ղեկավարությամբ անցած տարի նվաճել է Պորտուգալիայի չեմպիոնի կոչումն ու սուպերգավաթը։

«Բենֆիկան» բանակցում է Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։