Յուրգեն Կլոպը՝ «Լիվերպուլի» տրանսֆերային ծրագրերի մասին

18:10   30 հունիսի, 2020

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։

«Իհարկե, կորոնավիրուսն ազդել է ամբողջ ֆուտբոլային աշխարհի վրա։ Չեմ սպասում, որ առաջիկա տրանսֆերային պատուհանը կլինի ամենաակտիվը։ Մենք չենք կարող ծախսել միլիոններ, որպեսզի հենց այնպես գնենք խաղացողի։ Մենք երբեք այդպես չենք ցանկացել։

Իհարկե, մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր թիմը, որն առանց այդ էլ լավն է։ Խնդիրն այն է, թե ինչպես անել դա։ Հնարավոր է՝ մենք փորձենք լուծումներ գտնել ակումբի ներսում։ Մեր կազմում դեռ կան երեք կամ չորս խաղացողներ, որոնք ունեն դրսեւորվելու մեծ ներուժ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 30 տարվա դադարից հետո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։