Պաշտոնական. Միրալեմ Պյանիչը տեղափոխվեց «Բարսելոնա»

20:48   29 հունիսի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մարզական կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում»:

Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Բարսելոնան» 30-ամյա Պյանիչի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր, իսկ նրա հրաժարագինը կսահմանվի 400 միլիոն եվրո:

«Բարսելոնան» Պյանիչի տեղափոխության դիմաց կվճարի 60 միլիոն եվրո: ԵՎս 5 միլիոն եվրո «Յուվենտուսը» կստանա հավելավճարի տեսքով:

«Յուվենտուսը» Պյանիչին գնել էր 2016թ․ ամռանը «Ռոմայից» 32 միլիոն եվրոյով։

Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր թիմի բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոյի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։