«Յուվենտուսը» նոր պայմանագրեր կնքեց Բուֆոնի և Կիելինիի հետ

18:49   29 հունիսի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը և իտալացի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին հաջորդ մրցաշրջանում ևս կշարունակեն մրցելույթները թուրինյան ակումբի կազմում:

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» 1 տարով երկարաձգել է 42-ամյա դարպասապահի և 35-ամյա կենտրոնական պաշտպանի պայմանագրերը:

Բուֆոնի և Կիելինիի պայմանագրերը «Յուվենտուսի» հետ նախատեսված էին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Ավելի վաղ թե Բուֆոնը, և թե Կիելինին հայտարարել էին, որ պատրաստ են ևս 1 տարի անցկացնել իտալական ակումբում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։