Արթուրը հրաժեշտ է տվել «Բարսելոնայի» անձնակազմին

17:14   29 հունիսի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն հրաժեշտ է թվել ակումբի անձնակազմին, տեղեկացնում է Goal.com-ը:

«Բարսելոնայի» կազմում իր վերջին մարզման ժամանակ Արթուրը շնորհակալություն է հայտնել խաղընկերներին, մարզիչներին, այնուհետև ուղևորվել Թուրին, որտեղ պետք է պայմանագիր կնքի «Յուվենտուսի» հետ:

Արթուր Մելոյի փոխարեն «Բարսելոնա» կտեղափոխվի իտալական ակումբի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը: «Յուվենտուսը» «Բարսելոնային» կվճարի նաև 10 միլիոն եվրո։ 

Արթուր Մելոն 2018թ․ ամռանն է բրազիլական «Գրեմիոյից» տեղափոխվել «Բարսելոնա», որը նրա համար վճարել է 31 միլիոն եվրո։

«Յուվենտուսը» Պյանիչին գնել է 2016թ․ ամռանը «Ռոմայից» 32 միլիոն եվրոյով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։