Կազեմիրո․ Իմ գոլը Բենզեմայի շնորհիվ էր

15:12   29 հունիսի, 2020

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն արժանին է մատուցել թիմակից, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային, որի կրկնկով փոխանցումից հետո գրավեց «Էսպանյոլի» դարպասը Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղում։ Կազեմիրոյի գոլը հաղթական էր՝ 1։0։

«Դա Քարիմի գոլն է։ Մենք սովորել ենք նրա բարձր կարգին եւ խաղի որակին։ Ես պետք է այդ գոլը նշեի նրա հետ։ Իմ գոլը Բենզեմայի շնորհիվ էր։

Մենք գիտենք նրա որակները եւ փոխանցում խնդրեցի, քանի որ գիտեի՝ այդ դիրքից էլ նա կգտնի ինձ փոխանցումով։

Պրիմերայում մենք կենտրոնացած ենք միայն մեր խաղերի վրա։ «Էսպանյոլի» դեմ հանդիպումն արդեն անցյալում է եւ մտածում ենք միայն «Խետաֆեի» հետ դիմակայության մասին։

Ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում։ Առջեւում դեռ երկար ճանապարհ կա։ Գիտենք, որ ամեն խաղը գավաթային եզրափակիչ է։ Մենք ցանկանում ենք հռչակվել չեմպիոն»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» վաստակել է 71 միավոր, «Բարսելոնան» հետ է 2 միավոր։

33-րդ տուրում «Բարսելոնան» հունիսի 30-ին կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»։ «Ռեալը» «Խետաֆեին» կհյուրընկալի հուլիսի 2-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։