«Ռոման» նոր պայմանագիր է առաջարկել Էդին Ջեկոյին

14:34   28 հունիսի, 2020

Իտալական «Ռոման» նոր պայմանագիր է առաջարկել բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, հաղորդում է gazetta.it-ը։ Մայրաքաղաքային ակումբը ցանկանում է շարունակել համագործակցությունը 34-ամյա ֆուտբոլիստի հետ մինչեւ 2023թ․ հունիս՝ անփոփոխ թողնելով վարձատրության չափը։ Ոչ պաշտոնական տվյալներով, Ջեկոն այժմ ստանում է տարեկան 6-7 միլիոն եվրո։

Ջեկոն 2016թ․ ամռանն է անգլիական «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Ռոմա»։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն «Ռոմայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։