Հայաստանի գավաթ. «Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ եզրափակիչում

21:37   24 հունիսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում հունիսի 24-ին տեղի ունեցան կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները:

«Նոան» «Ուրարտուի» դեմ խաղում հաղթանակ տարավ 2:1 հաշվով և, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:1 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ: «Նոայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Մաքսիմ Մայրովիչը և Դմիտրի Լավրիշևը: «Ուրարտուի» միակ գոլը խփեց Եվգենի Կոբզարը:

Կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեց «Արարատ-Արմենիան», որը 2:0 հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Խաղի հաշիվը բացեց Անխելո Մենեզեսը, իսկ երկրորդ գոլը խփեց Յոան Գուֆրանը: Ընդհանուր դիմակայությունում «Արարատ-Արմենիան» հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/2 եզրափակիչ

«Նոա» - «Ուրարտու»՝ 2:1 (ընդհանուր՝ 3:1)

Մաքսիմ Մայրովիչ, 3 (11մ), Դմիտրի Լավրիշև, 78 - Եվգենի Կոբզար, 23

«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:2 (ընդհանուր՝ 0:3)

Անխելո Մենեզես, 29, Յոան Գուֆրան, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։