Խամես Ռոդրիգես. Մերժել եմ իտալական ու չինական թիմերի

14:47   24 հունիսի, 2020

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է Արքայական ակումբից հեռանալու հնարավորության մասին:

«Ես առաջարկներ եմ ստացել իտալական և չինական թիմերից, սակայն մերժել եմ դրանք: Կենտրոնացած եմ «Ռեալում» իմ մրցելույթների վրա: Ապագայիս վերաբերյալ որոշում կընդունեմ մրցաշրջանի ավարտից հետո», 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Gol Caracol-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խամես Ռոդրիգեսի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական «Էվերտոնը», որը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Խամես Ռոդրիգեսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում կոլումբացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 14 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։