Տիագո Ալկանտարան մերժել է «Բավարիային», նա բանակցում է անգլիական ակումբի հետ

13:47   24 հունիսի, 2020

Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Գերմանիայի չեմպիոնի կազմից, տեղեկացնում է Bild-ը:

29-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ: «Բավարիան», այնուամենայնիվ, կփորձի նոր բանակցություններ սկսել Ալկանտարայի հետ:

Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն բանակցություններ է վարում անգլիական «Լիվերպուլի» հետ և ցանկանում է կարիերան շարունակել գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում:

Տիագո Ալկանտարան «Բավարիա» է տեղափոխվել 2013 թվականին՝ կատալոնական «Բարսելոնայից»: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ «Բավարիան» ապրիլի 7-ին նոր պայմանագիր էր կնքել թիմի գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։