Սետիեն. «Բարսելոնան» պետք է մտածի իր, ոչ թե «Ռեալի» մասին

12:46   24 հունիսի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը մեկնաբանել է Լա Լիգայի 31-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք շատ կարևոր միավորներ վաստակեցինք: Ինչպես ամեն խաղում, այս խաղում ևս «Բարսելոնան» խաղադաշտ էր դուրս եկել հաղթելու նպատակով և կատարեց իր առաջ դրած խնդիրը:

Այժմ պետք է սպասենք և տեսնենք՝ ինչպիսի արդյունք կգրանցի «Ռեալը», սակայն «Բարսելոնան» պետք է մտածի ոչ թե «Ռեալի», այլ իր մասին:

Մենք պարտավոր ենք հաղթել մնացած բոլոր խաղերում, եթ ցանկանում ենք չեմպիոն դառնալ»,- Սետիենի խոսքը փոխանցում է Marca-ն:

«Աթլետիկին» հաղթելուց հետո «Բարսելոնան» 68 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Երկրորդ տեղում «Ռեալն» է, որը 1 հանդիպում պակաս է անցկացրել և ունի 65 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։