16:41 23 հունիսի, 202084 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Լևոնի Ղազարյանը, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ղազարյանը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի բարձրագույն (օլիմպիական) կարգի մրցավար:
Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1971 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժա
Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Կամբոջայի Թագավորական, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե, արծաթե, բրոնզե շքանշաններով և ոսկե սուլիչով:
2002 թվականից ՌԴ Դաղստանի պատվավոր քաղաքացի էր:
Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունիսի 25-ին, ժամը 17:00-20:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը նույն վայրից, հունիսի 26-ին, ժամը 14:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.