«Ռեալը» չեմպիոնական գավաթը փախցրեց «Բարսելոնայի» ձեռքից (ծաղրանկար)

16:45   22 հունիսի, 2020

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական մրցավազքին:

«Չեմպիոնական գավաթը փախցրեցին «Բարսելոնայի» ձեռքից. «Ռեալը» մտավ պայքարի մեջ»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա Լիգայի 30-րդ տուրում 2:1 հաշվով հաղթանակ էր տարել «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:

Լա Լիգայի 30-րդ տուրից հետո «Բարսելոնան» ու «Ռեալը» 65-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին 2 տեղերը: «Ռեալ Սոսյեդադը» ունի 47 միավոր և 6-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։