Անչելոտի. «Էվերտոնն» ավելի մոտ էր հաղթանակին

10:15   22 հունիսի, 2020

Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ հանդիպման արդյունքը:

«Հանդիպումը շատ դժվար ստացվեց, սակայն անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան «Լիվերպուլը»:

«Լիվերպուլը» վերահսկում էր գնդակը, սակայն մենք կարողանում էինք սուր հակագրոհներ ձեռնարկել ու վտանգավոր պահեր ստեղծել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Էվերտոն» - «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

30-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 83 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Էվերտոնը» ունի 38 միավոր և 12-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։