01:55 22 հունիսի, 2020Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սան-Սեբաստիան քաղաքի «Անոետա» ստադիոնում հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադին»:
Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 50-րդ րոպեին թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի իրացրած 11 մետրանոցի ու 70-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի խփած գոլի շնորհիվ հաղթանակ տարավ 2:1 հաշվով և հավասարվեց առաջատար «Բարսելոնային»: «Ռեալ Սոսյեդադի» միակ գոլը 83-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն:
Լա Լիգայի 30-րդ տուրից հետո «Բարսելոնան» ու «Ռեալը» 65-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին 2 տեղերը: «Ռեալ Սոսյեդադը» ունի 47 միավոր և 6-րդ տեղում է:
Լա Լիգա, 30-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2
Միկել Մերինո, 83 - Սերխիո Ռամոս, 50 (11մ), Քարիմ Բենզեմա (70)
There's no stopping @Benzema!#RMLiga | #HalaMadrid pic.twitter.com/9zOAbbdKZ7
— Real Madrid C.F. (@realmadriden) June 21, 2020
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.