19:36 20 հունիսի, 2020Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության նախավերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ եւ 69 միավորով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ «ՌԲ Լայպցիգը» 63 միավորով երրորդն է։ Լեւերկուզենի «Բայերը» 0։2 հաշվով պարտվեց «Հերտային» եւ 62 միավորով չորրորդն է։
Նախորդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիան» 3։1 հաշվով պարտության մատնեց «Ֆրայբուրգին»։
«Հոֆենհայմն» առանց Սարգիս Ադամյանի 4։0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին» եւ 49 միավորով 7-րդն է։ Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձյալ հայտավորված չէր խաղին։
Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր
«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 30, Ամադու Այդարա, 90+3, ինքնագոլ
«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 3։1 (տեսանյութ)
Ջոշուա Կիմիխ, 15, Ռոբերտ Լեւանդովսկի, 24, 37 - Լուկաս Հյոլեր, 33
«Հոֆենհայմ» - «Ունիոն Բեռլին»՝ 4:0 (տեսանյութ)
Իլա Բեբու, 11, Անդրեյ Կրամարիչ, 39, Մունաս Դաբուր, 45+2, Կրիստոֆ Բաումգարտներ, 68
«Հերտա» - «Բայեր Լևերկուզեն»՝ 2։0 (տեսանյութ)
Մատեուս, 22, Դոդի Լուկեբակիո, 54
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.