«Սոչին» սկանդալային խաղում հաղթեց «Ռոստովին» ՝ 10։1

23:04   19 հունիսի, 2020

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում «Սոչին» ընդունեց «Ռոստովին»։

Արդեն 52-րդ վայրկյանին «Ռոստովը» բացեց հանդիպման հաշիվը 17-ամյա Ռոման Ռոմանովի գոլի շնորհիվ, սակայն հետո 10 գոլ բաց թողեց։ Այս հաղթանակն ամենախոշոր հաշվովն է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի պատմության մեջ։

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտավորված էր «Սոչիի» կազմում, սակայն փոխարինման դուրս եկած 5 ֆուտբոլիստների թվում չհայտնվեց։

Հիշեցնենք, որ «Ռոստովի» գլխավոր թիմի 6 ֆուտբոլիստների մոտ, այդ թվում Խորեն Բայրամյանի, ախտորոշվել էր կորոնավիրուս, եւ ամբողջ կազմը ինքնամեկուսացած է։ Սակայն «Սոչին» չէր համաձայնել հանդիպման հետաձգմանը, եւ «Ռոստովը» ստիպված հայտավորեց պատանեկան եւ երիտասարդական թիմի մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստներին՝ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի պատմության մեջ ամենացածր միջին տարիքով (17,2)։

«Սոչին» 27 միավորով 9-րդն է, «Ռոստովը» չորրորդն է՝ 38 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Սոչի» - «Ռոստով»՝ 10։1

Վլադիմիր Աբրամով, 6, ինքնագոլ, Ալեքսանդր Կոկորին, 15, 44, 51, Անտոն Զաբոլոտնի, 45+1, 47, Իվան Նովոսելցեւ, 53, Դմիտրի Պոլոզ, 74, 86, Նիկիտա Կոլդունով, 87 – Ռոման Ռոմանով, 1

Չիրացրած 11մ՝ Անտոն Զաբոլոտնի («Սոչի»), 26



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.