ՀԸՖ․ Ռոման Ամոյանի հանդեպ կատարվածը տհաճ է և անցանկալի

17:09   17 հունիսի, 2020

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (Wrestling - Armenia) հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնության փաստին։

«Սիրելի հայրենակիցներ, այն, ինչ կատարվեց երեկ՝ անվանի ըմբիշ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանի հանդեպ, տհաճ է և անցանկալի:

Ռոման Ամոյանը տասնյակ տարիներ ամենաբարձր հարթակներում պատվով է պահել Հայաստանի անունը, նրա հաղթնակների շնորհիվ բազմիցս վեր է խոյացել մեր եռագույնը՝ հաճախ Հայոց օրհներգի հնչյունների ներքո:

Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր բռնություն, սակայն աներկբա է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը»,- նշվում է ՀԸՖ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԺ-ի մոտից մի խումբ ոստիկաններ բռնության գործադրմամբ բերման էին ենթարկել անվանի ըմբիշ Ռոման Ամոյանին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։