«Բավարիան» 30-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն

00:25   17 հունիսի, 2020

Մյունխենի «Բավարիան» 30-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը՝ 8-րդ տարին անընդմեջ։

Բունդեսլիգայի 32-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը Բրեմենում մրցեց «Վերդերի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

43-րդ րոպեին գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգի փոխանցումից հետո աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 76 միավորով անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» համար, որը 31 խաղից հետո ունի 66 միավոր։  

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Վերդեր» - «Բավարիա»՝ 0։1 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 43

Հեռացում՝ Ալֆոնսո Դեւիս («Բավարիա»), 79, երկրորդ դեղին քարտ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.