21:56 16 հունիսի, 2020Գյումրիի «Շիրակի» նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հրավեր կստանա Հայաստանի ազգային հավաքականից։
NEWS.am Sport-ի թղթակցին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որը Հայաստանում հանդես է գալիս 2015թ․ մայիսից եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոններով՝ 5 տարի նույն երկրում հանդես գալուց հետո ունի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորություն։
Սոլոմոն Իմե Ուդոն 2015-ին բելգիական «Էյպենից» էր տեղափոխվել Երեւանի «Արարատ»։ Հետագայում նիգերիացի կիսապաշտպանը հանդես է եկել «Ուլիսում», «Ուրարտուում» եւ «Շիրակում», որի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.