«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 1։1

19:22   15 հունիսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբում 23-րդ տուրի հանդիպումն անցկացրին «Նոան» ու չեմպիոն «Արարատ-Արմենիան»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Արդեն 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նոայի» ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։ 18-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» պատասխան գոլը խփեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն։

«Արարատ-Արմենիան» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Նոան» չորրորդն է՝ 36 միավոր։

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր, չեմպիոնական խումբ

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 1։1

Միխայիլ Կովալենկո, 7 - Սերգեյ Վակուլենկո, 18



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։