«Ռեալի» մեկնարկային կազմը Զիդանի 200-րդ խաղում (ֆոտո)

20:32   14 հունիսի, 2020

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է մեկնարկային կազմը «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա Արքայական ակումբի մարզաբազայի Դի Ստեֆանոյի անվան մարզադաշտում առանց հանդիսականների։ Զիդանը 200-րդ հանդիպումն է անցկացնում «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ 

ԴարպասապահՏիբո Կուրտուա։ 

ՊաշտպաններԴանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո։

ԿիսապաշտպաններՏոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո։ 

ՀարձակվողներԷդեն Ազար, Քարիմ Բենզեմա, Ռոդրիգո Գոես։ 

«Ռեալ» - «Էյբար» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։