«Աթլետիկը» Բիլբաոյում ոչ ոքի խաղաց «Աթլետիկոյի» հետ

17:56   14 հունիսի, 2020

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Թիմերը բավարարվեցին մեկական միավորով՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 37-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Իկեր Մունյաինը։ Սակայն արդեն երկու րոպե հետ մադրիդյան թիմի իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան վերականգնեց հավասարությունը։

Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեր րոպե լռությամբ հարգեցին կորոնավիրուսից մահացածների հիշատակը։

«Աթլետիկոն» 46 միավորով 6-րդ տեղում է, «Աթլետիկն» ունի 38 միավոր եւ 10-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1։1 (տեսանյութ)

Իկեր Մունյաին, 37 - Դիեգո Կոստա, 39



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։