20:37 15 մարտի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերի կառույցների շինհրապարկներից մեկում ականազերծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած չպայթած ռումբ, գրում է The Telegraph-ը:
Ռումբը եղել է բասկետբոլի մրցաշարի համար նախատեսված մարզապալատի նախավարժանքի կենտրոնի տակ:
Օլիմպիական կառույցների շինարարության համար պատասխանատու այրերը հայտարարել են, որ ռումբը վտանգ չի ներկայացրել, սակայն տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ տվյալ տարածքում կարող են լինել նաեւ այլ սպառնալիքներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.