Չառը կբողոքարկի Կլիչկոյի հետ մենամարտի արդյունքը

18:57   11 սեպտեմբերի, 2012

Սիրիական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառը բողոք կներկայացնի WBC: Բռնցքամարտիկը կարծում է, որ ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտում մրցավարը սխալմամբ է դադարեցրել մենամարտը:

Չառին պատկանող Diamond Boy Promotion ընկերության ղեկավար Փիթ Գլյահմը հայտարարել է, որ հարկ եղած դեպքում բռնցքամարտիկին պետք է հետազոտի այն անկյան բժիշկը, որին ավելի մոտ է մարզիկը: Չառի վնասվածք ստանալու պահին մարզիկն ավելի մոտ է եղել կապույտ անկյանը, սակայն նրան հետազոտել է կարմիր անկյան բժիշկը, հաղորդում է wm-boxen.com-ը:  

Մենամարտից հետո լուրեր էին տարածվել, որ բժիշկ Շտեֆան Հոլհուզենը, ով մրցավարին խորհուրդ էր տվել դադարեցնել մենամարտը, հանդիսանում է Կլիչկոյի եւ նրա թիմի մտերիմը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում Վիտալի Կլիչկոն հաղթել էր Մանուել Չառին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.