«Յուվենտուս» - «Միլան»․ Բուքմեյքերների կանխատեսումը

18:10   12 հունիսի, 2020

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկությունում հունիսի 12-ին տեղի կունենա կիսաեզրափակիչի «Յուվենտուս» - «Միլան» պատասխան հանդիպումը։ Բուքմեյքերները կանխատեսում են թուրինյան ակումբի հաղթանակը՝ 1․60 գործակից։ «Միլանի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5․50, ոչ ոքին՝ 4․00։

Եզրափակիչ դուրս գալու «Յուվենտուսի» գործակիցը 1․30 է, «Միլանինը»՝ 3․50։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղերում լրացուցիչ ժամանակ չնշանակել, ոչ ոքիի դեպքում, նշանակել 11 մետրանոց հարվածաշար։

«Միլան» - «Յուվենտուս» առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

«Յուվենտուս» - «Միլան» պատասխան խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Մինչեւ մրցաշրջանի ավարտը բոլոր հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.