Լեւոն Արոնյանը Մագնուս Կարլսենին պարտվում է 2։6 հաշվով

01:15   12 հունիսի, 2020

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դիմակայությունը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ առաջին 6 պարտիայից հետո տանուլ է տալիս 2։6 հաշվով։

Կիսաեզրափակիչի առաջին երկու պարտիայում հայ գրոսմայստերը պարտություն կրեց, հաջորդ երկու պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։ Առաջին օրվա նախավերջին պարտիայում Կարլսենը դարձյալ հաղթեց, իսկ վերջին պարտիան ավարտվեց ոչ ոքի։

Վերջին երկու պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Հունիսի 12-ին գրոսմայստերները կանցկացնեն եւս 6 պարտիա։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։