«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Արարատից»՝ 4։2

21:25   11 հունիսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբում 22-րդ տուրի հանդիպումն անցկացրին առաջատար «Արարատ-Արմենիան» եւ «Արարատը»։ 4։2 հաշվով հաղթանակ տարան «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները։

Ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Վակուլենկոն, ֆրանսիացի հարձակվող Յոան Գուֆրանը եւ Հոլանդիան ներկայացնող հարձակվող Մաիլսոն Լիման (դուբլ) աչքի ընկան Վարդան Մինասյանի գլխավորած թիմում։

«Արարատից» գոլ խփեցին ուկրաինացի կիսապաշտպան Դենիս Դեդեչկոն եւ ֆրանսիացի պաշտպան Տոմա Ֆիբելը։

«Արարատ-Արմենիան» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։ «Արարատը» 6-րդն է՝ 32 միավոր։

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 4։2

Սերգեյ Վակուլենկո, 22, Յոան Գուֆրան, 44, Մաիլսոն Լիմա, 51, 11մ, 90+6, 11մ – Դենիս Դեդեչկո, 11, Տոմա Ֆիբել, 55



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։