Նուրմագոմեդովի հոր առողջական վիճակում դրական շարժ է նկատվում

16:18   10 հունիսի, 2020

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի առողջական վիճակում բժիշկները դրական շարժ են նկատում: Այս մասին տեղեկացրել է Խաբիբի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը:

«Խաբիբն իրեն ամուր է զգում, նրա ընտանիքը նույնպես: Աբդուլմանապի առողջական վիճակում դրական շարժ է նկատվում: Նա հզոր մարդ է և կկարողանա դուրս գալ այս վիճակից»,- Ալի Աբդել-Ազիզի խոսքը փոխանցում է ESPN-ը:

Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: 57-ամյա Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը տեսաուղերձով դիմել էր իր հայրենակիցներին և կոչ արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսին ու պահպանել բժիշկների ցուցումները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։