11:01 10 հունիսի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։
Հունական AS Sourmena ակումբում հանդես է գալիս 17-ամյա հայ եզրային պաշտպան Ազատ Սարգսյանը:
«Ազատը ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 14-ին Աթենքում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ֆուտբոլիստի հայրը՝ Արմեն Սարգսյանը:
«Իմ որդին ֆուտբոլով զբաղվում է 5 տարեկանից, խաղում է եզրային պաշտպանի դիրքում: Ազատը հանդես է գալիս հունական AS Sourmena ակումբում, որի հիմնական թիմ տեղափոխվել է Մ-18 տարեկանների պատանեկան թիմից:
Զուգահեռաբար Ազատն անհատական մարզումներ է անցկացնում բրազիլացի մասնագետ Ֆաբիո Ավգուստո Մաչադոյի հետ:

Տարեսկզբին իմ որդին առաջարկներ էր ստացել Apollon Smyrnis FC և Ethnikos Piraeus FC ակումբների Մ-18 տարեկանների թիմերից, սակայն տեղափոխությանը խանգարեցին դպրոցի դասերը: Նա նաև առաջարկ էր ստացել Պորտուգալիայից:
Ազատն արդեն ավարտել է դպրոցը և հունիսի 11-ին կմեկնի Ֆրանկֆուրտ, որտեղ փորձաշրջան կանցնի գերմանական JFV Mittelhessen ակումբում: Որդուս մրցելույթներին հետևել են մարզիչը և ակումբի տեխնիկական տնօրենը, այնպես որ պայմանագիր կնքելու հավանականությունը մեծ է: Սպասվում է, որ Ազատը կխաղա Մ-19 տարեկանների թիմում, իսկ 1 տարի անց կտեղափոխվի գլխավոր թիմ:
Իմ որդին ունի Հունաստանի քաղաքացիություն, սակայն մեր ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, եթե Ազատը հրավեր ստանա Հայաստանի պատանեկան հավաքականից: Մենք հպարտ ենք, որ հայ ենք: Շատ հաճելի էր նախորդ տարի Աթենքի օդանավակայանում հանդիպել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.