Ալեքսանդր Տարխանովը հեռացավ «Փյունիկից»

12:25   9 հունիսի, 2020

Ալեքսանդր Տարխանովը հեռացավ «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի փոխնախագահի պաշտոնից` կապված Կրասնոյարսկի «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբ տեխափոխվելու հետ` որպես գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

«Ալեքսանդր Տարխանովը պատմության մեջ մտավ` որպես «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի ամենավառ ու պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը` նվիրելով երկրպագուներին շատ վառ հաղթանակներ Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայի որակավորման փուլում:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Տարխանովին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում»,- ասված է «Փյունիկի» տարածած հաղորդագրության մեջ:

1987 թվականից մարզչական կարիերան սկսած 65-ամյա Տարխանովը նախկինում գլխավորել է Օդեսայի ԲՄԱ-ն, «Թերեկը», «Պախտակորը», ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Կռիլյա Սովետովը», «Կուբանը», «Խիմկին», «Ուրալը», «Փյունիկը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։