14:57 11 սեպտեմբերի, 2012Սոֆիայում սեպտեմբերի 10-ի ուշ երեկոյան բուլղարացի սքինհեդները հարձակվել են զբոսանքի դուրս եկած հայ ֆուտբոլասերների վրա։ ՖԱՖ-ի անդամները եղել են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկներով, Հայաստանի եռագույն դրոշներով։
NEWS.am Sport-ի թղթակիցը Սոֆիայից հայտնում է, որ մի քանի սափրագլուխներ հետեւից հարձակվել են հայ երկրպագուների վրա, փորձել են հրել եւ հարվածել։ Բախում է սկսվել, որից հետո սքինհեդները հեռացել են։ Մոտակա տարածքում ոստիկաններ չեն եղել։ Հայ երիտասարդները լուրջ վնասվածքներ չեն ստացել։
Բուլղարացի լրագրողները հայ երկրպագուներին խորհուրդ են տալիս ազգային ատրիբուտիկայով զբոսնելիս զգույշ լինել, քանի որ Բուլղարիայում շատ են թմրամոլ սքինհեդները, որոնք էլ հիմնականում ստադիոն են գնում։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բուլղարիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի 22։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.