«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Ալաշկերտից»

19:19   8 հունիսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբի 21-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Ալաշկերտին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Արդեն 11-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն բացեց հանդիպման հաշիվը։

«Ալաշկերտի» բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը 59-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 65-րդ րոպեին Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ստացավ 11 մետրանոցի իրավունք, եւ Կաբո Վերդեն ներկայացնող հարձակվող Մաիլսոն Լիման խփեց հաղթական գոլը։

«Արարատ-Արմենիան» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «Լոռին» ու «Նոան» ունեն 35-ական միավոր։ «Ալաշկերտը» 34 միավորով չորրորդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1։2

Ալեքսանդր Գլիշիչ, 59 - Յուսուֆ Օտուբանջո, 11, Մաիլսոն Լիմա, 65, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։