Ֆլոյդ Մեյվեզերը մարտահրավեր է նետել Քոնոր Մաքգրեգորին

18:40   8 հունիսի, 2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, պարտություն չկրած ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը մարտահրավեր է նետել խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին, որը երրորդ անգամ հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։

Մեյվեզերը Մաքգրեգորին առաջարկել է անցկացնել եւս մեկ մենամարտ։ 2017թ․ օգոստոսին տեղի ունեցած բռնցքամարտի կանոններով առաջին մենամարտում Մեյվեզերը նոկաուտի էր ենթարկել Մաքգրեգորին, որն առաջին անգամ էր մենամարտ վարում բռնցքամարտում։

«Եթե չեմ սխալվում, դու Մայք Թայսոնին ասում էիր, որ կհաղթես ինձ երկրորդ մենամարտում, իսկ հիմա ավարտում ես կարիերադ։ Ես կարծում էի՝ դու ցանկանում ես հաղթել պատմության մեջ լավագույնին։ Եթե ցանկանաս դա անել, ես կլինեմ պատրաստ եւ դարձյալ քեզ կպատժեմ»,- Մաքգրեգորի Ինստագրամում, մեկնաբանություններում գրել է Մեյվեզերը։

Հիշեցնենք, որ Մեյվեզերը հինգ քաշային կարգերում անցկացրել է 50 մենամարտ, տարել նույնքան հաղթանակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։