ՖԻՖԱ-ն քննարկում է աշխատավարձի եւ տրանսֆերային գումարների սահմանափական հարցեր

09:14   7 հունիսի, 2020

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է ֆուտբոլային մեխանիզմների բարեփոխման վերաբերյալ տարբեր առաջարկների մասին։

«Շատ հարցերի վերաբերյալ կան հետաքրքիր առաջարկներ՝ սկսած աշխատավարձի առաստաղից, տրանսֆերային գների սահմանափակումներից, հարկման այլ մեխանիզմներից մինչեւ պահուստային ֆոնդին պարտադիր փոխանցումներ կատարելը նման ճգնաժամային ժամանակահատվածների համար։

ՖԻՖԱ-ն արդեն աշխատում է այդ ուղղությամբ, թեեւ բախվում ենք հակազդող մարդկանց շահերին։ Այդ նախագծերը պետք է քննարկվեն բոլոր մակարդակներում»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան այլ ազդեցիկ գործակալների հետ ցանկանում է ստեղծել տրանսֆերների, խաղացողների եւ գործակալների համար առանձին եվրոպական կազմակերպություն, որը չի ենթարկվի ՖԻՖԱ-ի կանոններին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։