Դե Լիգտ․ Շատ երջանիկ եմ «Յուվենտուսում»

20:51   6 հունիսի, 2020

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Մատեյս Դե Լիգտը խոսել է իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմում մթնոլորտի մասին։ Դե Լիգտն անցած ամռանն է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Յուվենտուս»։

«Շատ երջանիկ եմ «Յուվենտուսում»։ Ուրախ եմ ամեն օր մարզվել այսպիսի անհավանական ֆուտբոլիստների հետ։ Ամեն օր կատարելագործվելու ձգտում ունեմ։

Թիմակիցներիցս ինձ հիացրել են Պաուլո Դիբալան եւ Ռոդրիգո Բենտանկուրը, որին թերագնահատում են։ Ռոնալդուի մասին ավելորդ եմ համարում խոսել։ Նա անհավանական է»,- Դե Լիգտի խոսքը մեջբերում է Tuttosport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Լիգտը «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։