Լեւանդովսկին երրորդ անգամ 30 գոլ խփեց Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում

20:04   6 հունիսի, 2020

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկի կարիերայում երրորդ անգամ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփում է 30 գոլ։ Նա աչքի է ընկել Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում։ «Բավարիան» 4։2 հաշվով հաղթել է Լեւերկուզենի «Բայերին»։

Լեւանդովսկին 30 գոլ խփել է նաեւ 2015-2016 եւ 2016-2017 թվականների մրցաշրջաններում։

Լեւանդովսկին Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Նա 5 գոլ շատ է խփել մրցավազքի երկրորդ տեղում ընթացող Տիմո Վերներից («ՌԲ Լայպցիգ»)։

«Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքում Լեւանդովսկին 3 գոլով գերազանցում է իտալական «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։