Կոկե. Եթե Չեմպիոնների լիգան չվերսկսվի, «Աթլետիկոն» պետք է ճանաչվի չեմպիոն

14:50   6 հունիսի, 2020

Մադրիդի «Աթլետիկոյի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կոկեն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի չեղարկման դեպքում մադրիդյան ակումբը պետք է ճանաչվի չեմպիոն:

«Մենք նպատակ ունենք հաղթել Չեմպիոնների լիգայում և ամեն խաղում խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթելու նպատակով: «Աթլետիկոն» ունի խաղային փիլիսոփայություն, որից չի կարող հրաժարվել:

Եթե Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը չեղարկվի, ապա «Աթլետիկոն» պետք է ճանաչվի չեմպիոն, քանի որ մենք հաղթել ենք գործող չեմպիոնին»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է Կոկեն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Աթլետիկոն» 4:2 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։